ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ Է արել պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի դեմ

Armenpress 09:42, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Լատինական Ամերիկայի երկրներին կոչ Է արել հետեւելու ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրամիության օրինակին եւ պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի նկատմամբ: Համապատասխան հայտարարությունը նա ապրիլի 24-ին արել Է Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լատինական Ամերիկայի բոլոր երկրները, բոլոր նրանք, որոնք մտնում են Լիմայի խմբի մեջ, պետք Է պատժամիջոցներ սահմանեն»,- ասել Է Ալմագրոն, որի խոսքը մեջբերում Է EFE գործակալությունը:

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ հավելել Է, որ պատժամիջոցները չեն ազդում Բոլիվարյան Հանրապետության բարդ հումանիտար իրադրության վրա: «Պարենի պակասը (Նիկոլաս) Մադուրոյի վարչակարգի գործողությունների հետեւանքն Է, որն սկսել Է երկիրը ղեկավարել պատժամիջոցների սահմանումից առաջ»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am