Մանչեսթերյան դերբիում հաղթեցին «քաղաքայինները»

Armenpress 00:54, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում կայացավ մրցաշարի ամենասպասված խաղերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընդդեմ «Մանչեսթեր Սիթի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, թե «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները զգոն էին, առավել շատ ուշադրության կենտրոնում պահելով պաշտպանությունը և հիմնական շեշտը դնում էին արագ հակագրոհների վրա: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում «քաղաքայիններն» իրենց շանսն օգտագործեցին 54-րդ րոպին, երբ Իլկան Գյունդոգանի փոխանցումից հետո Սիլվան բացեց խաղի հաշիվը: Շատ չանցած՝ 66-րդ րոպին, Ստերլինգի փոխանցումից հետո Սանեն նաև կրկնապատկեց հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 89 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլ»- ունի 88 միավոր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am