Ամստերդամում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել

Armenpress 18:04, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Միջոցառմանը, որին մասնակցել են Նիդերլանդների խորհրդարանականներ, ծաղիկներ են դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ:

Ոգեկոչման արարողություններ են տեղի ունենալու նաև Ասեն և Ալմելո քաղաքներում:

Իսկ Հաագայի կենտրոնական հրապարակում`խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել էր հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։ Հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել էին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։          

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am