Բեյրութի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին միջոցառում է կազմակերպվել

Armenpress 16:47, 24 Ապրիլ, 2019

ԲԵՅՐՈՒԹ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է կազմակերպվել:

Ինչպես Բեյրութից հաղորդում է «Արմենպրես»-ի հատուկ թղթակից Թալալ Խրայիսը, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն է կազմակերպվել Բեյրութի  Սուրբ Հովսեփ եկեղեցում:

Արարողությանը ներկա են եղել հոգևոր և պետական դասի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ և քաղաքական կուսակցությունների անդամներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am