Արոնյանը հաղթանակ է տոնել «Grenke Chess Classic»-ի 4-րդ տուրում

Armenpress 08:54, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակն է տոնել Գերմանիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Grenke Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիայի 38-րդ քայլին ռուս գրոսմայստերն անձնատուր եղավ:

Այս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և առաջատարներ Կարլսենին ու Անանդին զիջում է կես միավորով:

Հաջորդ` 5-րդ տուրում, Արոնյանի հակառակորդը կլինի  Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am