Աշտարակի որոշ փողոցներում մեկ օր ջուր չի լինի

Armenpress 21:01, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարբիի Ձոր հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած վթարի պատճառով ապրիլի 24 -ին ժամը 08:00-ից մինչև ապրիլի 25-ը ժամը 08:00-ը կդադարեցվի Արագածոտնի մարզի  Աշտարակ քաղաքի Փարփեցի, Գ. Լուսավորիչ, Պռոշյան, Թումանյան, Արագածի, Ալիշան, Ալազան, Չուխաջյան, Խորենացի փողոցների ջրամատակարարումը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am