1000х90.jpg (78 KB)

Լույս է տեսել «Ազդակ»-ի Ապրիլի 24-ի բացառիկ համարը

Armenpress 18:32, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակելով ավանդույթը՝ Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը հրատարակել է Ապրիլի 24-ի բացառիկ համարը՝ հատորի տեսքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Հայաստանի Հանրապետությունից, Արցախից եւ Սփյուռքյան տարբեր երկրներից «Ազդակ»-ի 25 աշխատակիցներ՝ աշխատասիրություններով, հարցազրույցներով, մշակութային եւ հրապարակախոսական բնույթի հոդվածներով համալրել են «Ազդակ»-ի 142 էջանոց հատորը։

Բացառիկ համարը լույս է տեսել Տեր եւ տիկին Ալեկո եւ Անի Բեզիքյանների հովանավորությամբ։ Այն խմբագրել է «Ազդակ»-ի խմբագրակազմի անդամ Արշո Բալյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am