Facebook-ը կստեղծի սեփական ձայնային օգնական. CNBC

Armenpress 17:35, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը սեփական ձայնային օգնական Է մշակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC հեռուստաընկերությունը:

Տեխնիկական ստորաբաժանումը, որը մշակում Է վիրտուալ իրականության Oculus սաղավարտը, այս նախագծով զբաղվում Է 2018 թվականի սկզբից: Ենթադրվում Է, որ թվային ասիստենտը կարող Է ներդրվել Portal տան համար «խելացի» օգնականների, այսինքն՝ Էկրան եւ խցիկ ունեցող այն սարքերի աշխատանքում, որոնք կառավարվում են ձայնով: Դրա տերը հնարավորություն կունենա զանգահարել կամ զանգ ընդունել Facebook սոցիալական ցանցի օգտատերերից, մասնակցել տեսախորհրդաժողովների, կառավարել «խելացի» տունը, եւ այդ ամենը նրանք կկարողանան անել՝ չդիպչելով դիսփլեյին: Ներկայում դրա համար շատերն օգտագործում են Amazon-ի ձայնային օգնականը՝ Alexa-ն:

Նոր արտադրանքի թողարկման ժամկետն առայժմ չի հաղորդվում: Նաեւ նոր վիրտուալ օգնականը կկարողանա մրցակցել Apple-ի եւ Google-ի նմանատիպ ծրագրերի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am