Ուկրաինայի հայկական եկեղեցիներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի աղոթք կհնչի

Armenpress 16:23, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի տարբեր քաղաքների հայկական համայնքների կողմից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակում ծրագրվել և իրականացվելու են հիշատակի բազմաթիվ միջոցառումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է AnalitikaUA-ը:

Ապրիլի 23-ին Լուցկ քաղաքում արդեն տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն: Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել է տեղի ղեկավարությունը, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները: Խաչքարի բացման արարողությունը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ապրիլի 23-ի և 24-ի միջոցառումների շրջանակում ներառված են կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշատակի երեկոներ, ֆլեշմոբեր, ծառատունկեր, 1915թ. դեպքերին նվիրված վավերագրական և թեմատիկ ֆիլմերի դիտումներ և մի շարք այլ միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում աղոթք կհնչեցվի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am