Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարար Յուրի Ստերկն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքում: «Մենք մարդկային մեծ աղետի ականատեսն ենք: Եվ ցավոք աշխարհում դեռ տեղի են ունենում իրադարձություններ, երբ անմեղ մարդիկ թշնամության զոհ են դառնում: Եվ ես կարծում եմ, որ մարդկությունը նման իրադարձություններից պետք է դասեր քաղի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Ստերկի հետ հուշահամալիր էր եկել և իր հարգանքի տուրքը մատուցեց նաև Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիևա Մարիա Պավլովան: Նրանք նաև շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Բուլղարիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն 2015թ. ապրիլի 24-ին ընդունել են Հայոց ցեղասպանության մասին հայտարարագիր: Փաստաթղթով Բուլղարիայի խորհրդարանը «ճանաչում է հայերի զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում և հայտարարում է ապրիլի 24-ը որպես զոհերի հիշատակման օր»: Հայտարարությանը կողմ է քվեարկել 157 պատգամավոր, դեմ ՝ 36-ը:
- Հայոց ցեղասպանության թանգարանի գրադարանը համալրվել է հայտնի
ցեղասպանագետ Իսրայել Չարնիի անձնական գրքերով
- Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության
հուշահամալիր
- Երևանի ավագանին կքննարկի hայ վրիժառուներին նվիրված հուշակոթող տեղադրելու
նախագիծը
- «Տոտենհեմ»-ը տանը հաղթել է «Վուլվերհեմթոն»-ին
- Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի
հուշահամալիր