ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է միջազգային համաժողով

Armenpress 12:34, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը՝ «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am