Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստի օրակարգից հանեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը

Armenpress 11:30, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի օրակարգից  հանեց Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը:

«Գտնում եմ, որ այս հարցը վերաբերվում է ոչ միայն մայրաքաղաքին, այլ ամբողջ հանրապետությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք: Այդ հանրային քննարկումները երբ լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այս հարցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետը նիստի օրակարգից հանեց նաև «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն անելու հարցը: 

ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու առաջարկով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչին ի պատասխան Հայկ Մարությանը հայտնել էր, որ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը սահմանված կարգով կներկայացվի Երևանի ավագանու նիստի քննարկմանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am