1000х90.jpg (78 KB)

Էլինա Դանիելյանը 29-րդն է Եվրոպայի առաջնությունում

Armenpress 23:53, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն ավարտվեց, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն անգամ 20 լավագույնների շարքում չեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  թուրքական Անթալիա քաղաքում ընթացող մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտվեցին, հաղթանակ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը:

11 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝ Էլինա Դանիելյանը 29-րդն է։ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը համապատասխանաբար 31-րդ, 32-րդ, 35-րդ տեղերում են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am