Արոնյանը Grenke Chess Classic-ում նորից ոչ-ոքի ավարտեց պարտիան

Armenpress 22:54, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը գերմանական մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Grenke Chess Classic մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց: Այս անգամ հայ շախմատիստը մրցում էր Իսպանիայից Պոնս Վալյեխոյի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում:

Արոնյանը շարունակում է մնալ 6-րդ տեղում և ունի 1,5 միավոր:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկուսն են՝ Մագնուս Կարլսենը և Պյոտր Սվիդլերը: Նրանք ունեն 2,5-ական միավոր:

Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի հակառակորդը առաջատար Սվիդլերն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am