Շրի Լանկայում ձերբակալվածների թիվը հասել է 29-ի

Armenpress 20:15, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 22-ին ահաբեկչական գործողություններով պայմանավորված գործի շրջանակում ձերբակալել են ևս 5 անձի: Ձերբակալվածների թիվը դարձել է 29: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնում էին 24 ձերբակալվածի մասին:

Նոր ձերբակալությունների մասին տեղեկությունը եղավ այն ժամանակ, երբ Կոլոմբոյում զինվորականները վնասազերծել են պայթուցիկ սարք, որը տեղակայված էր բեռնատար ավտոմեքենայի մեջ ՝ կայանված Սուրբ Անտոնիա եկեղեցու հարևանությամբ:

Շրի Լանկայում ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 290-ի, վիրավորների թիվը շուրջ 500 Է: Ապրիլի 21-ին մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում զատկի արարողությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ եւ Դեմաթագոդայի շրջանում: Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, ՉԺՀ-ի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am