1000х90.jpg (78 KB)

Հազարավոր զբոսաշրջիկներ շտապ կարգով լքում են Շրի Լանկան ահաբեկչական գործողություններից հետո. Bloomberg

Armenpress 17:51, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա զբոսաշրջիկները զանգվածաբար հեռանում են Շրի Լանկայից, որտեղ մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով պետության տուրիստական ճյուղի ներկայացուցիչների:

Շրի Լանկայի Զբոսաշրջության զարգացման բյուրոյի ղեկավար Կիշու Գոմեսի խոսքով՝ «կղզուց հեռացողների ստույգ թվաքանակը հայտնի չԷ, բայց հաշիվը, հավանաբար, հազարներով Է չափվում»: Այդ կապակցությամբ կղզի-պետության նախարարների կաբինետի անդամները հանդիպում են ունեցել հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են երկրի տուրիստական շրջաններում անվտանգության ուժեղացման միջոցառումները: Իր հերթին Շրի Լանկայի Կենտրոնական բանկի նախագահ Ինդրաջիթ Կումարասվամին նշել Է, որ «զբոսաշրջության ոլորտին լուրջ վնաս կհասցվի, թեեւ դրա հետեւանքները դեռ նոր պետք Է գնահատել»:

Քանդի քաղաքում Բուդդային նվիրված տաճարը եւ երկրի այլ հիմնական տեսարժան վայրեր առաջվա պես փակ են այցելության համար: Bloomberg-ի տվյալների համաձայն, Շրի Լանկայում զբոսաշրջությունից եկամուտները կազմում են համախառն ներքին արդյունքի 5 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am