Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

Armenpress 17:38, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. 

Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ: 

Հ. 2 երթուղի՝ «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադյան, Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am