Կոլումբիայի օդանավակայանում հազարից ավելի կրիա են առգրավել. EFE

Armenpress 17:29, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոգոտայի միջազգային օդանավակայանում ավելի քան 1,3 հազար կրիա Է բռնագրավվել, որոնց մաքսանենգները պատրաստվում Էին անօրինականորեն վաճառքի տանել արտասահման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներին:

«Կրիաները պահվում Էին վատ պայմաններում, դրանք գտնվում Էին պլաստիկե փաթեթներում, որոնք դժվարացնում Էին օդի թափանցումը: Դրա հետեւանքով 28 սողուն սատկել Է, իսկ մնացածները տեղափոխվել են Վայրի ֆլորայի եւ ֆաունայի կենտրոն»,-պատմել Է Բոգոտայի շրջակա միջավայրի պահպանության քարտուղար Օսկար Լոպեսը: Նա հավելել Է, որ վերականգնում անցնելուց հետո դրանք կվերադարձվեն բնակության բնական միջավայր:

Բռնագրավված կրիաները, որոնք պատկանում են Chelus fimbriatus (Ծոպերիզավոր կրիա) տեսակին, ինչպես Կոլումբիայում, այնպես Էլ ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ են վայելում իրենց արտասովոր արտաքնի շնորհիվ: Այս կենդանիները գրավում են հավաքորդների առանձնահատուկ ուշադրությունը, շատերը դրանք պահում են որպես ընտանի կենդանիների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am