Ուկրաինայի նախագահի ընտրությունները համապատասխանել են համաշխարհային ստանդարտներին. ԵԱՀԿ

Armenpress 17:08, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համապատասխանել Է համաշխարհային չափորոշիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին միջազային դիտորդների առաքելության բրիֆինգում հայտարարել Է ԵԱՀԿ-ի հատուկ համակարգող Ջորջ Ծերեթելին:

«Ուկրաինայում կայացած ընտրությունները մրցակցային Էին, համապատասխանել են կամաարտահայտման հիմնարար չափորոշիչներին,-նշել Է նա:-Երկրորդ փուլը լավ Էր կազմակերպված, չնայած մի շարք խնդիրներին եւ սահմանափակ ժամկետներին»:

«Իշխանության փոխանցման դեմոկրատական ընթացակարգը, որի վկաները մենք դարձանք նախօրյակին, դարձավ ուկրաինացի ժողովրդի մեծ ձեռքբերումը»,-հավելել Է նա: Ընտրությունների երկրորդ փուլում պետության բարձրագույն պաշտոնը վիճարկում Էին «Ժողովրդի ծառա» կուսակցությունից թեկնածու Վլադիմիր Զելենսկին եւ Ուկրաինայի գործող նախագահի Պյոտր Պորոշենկոն:

Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Էլեկտրոնային արձանագրությունների 99,3 տոկոսի տվյալների ամփոփումից հետո Զելենսկին հավաքել Է ընտրողների ձայների 73,23 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 24,52 տոկոսը:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք Է ԿԸՀ-ի կողմից հրապարակվեն մայիսի 1-ից ոչ ուշ: Ընտրված նախագահի պաշտոնակալման արարողությունը պետք Է կայանա մայիսի 31-ից ոչ ուշ: Զելենսկին պաշտոնապես իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի, երբ Գերագույն ռադայի նիստում երդում կտա ուկրաինացի ժողովրդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am