Ռուս բժիշկներն աշխարհում առաջին անգամ երեխային միաժամանակ լյարդ եւ թոքեր են փոխպատվաստել

Armenpress 16:15, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շումակովի անվան փոխպատվաստաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բժիշկներն աշխարհում առաջին անգամ միաժամանակ լյարդ եւ թոքեր են փոխպատվաստել մուկովիցիդոզով հիվանդ իննամյա տղային:

«Դա փաստորեն երեխային երեք օրգանների առաջին հաջող փոխպատվաստումն Է, որովհետեւ մեզ մոտ թոքերը երկուսն են»,- ասել Է կենտրոնի տնօրեն Սերգեյ Գոտիեն, որը կատարել Է վիրահատությունը: Նման վիրահատություններն աշխարհում կատարվում են շատ քիչ, իսկ այս տարիքի երեխաների հաջող փոխպատվաստումներ բժշկագիտական գրականության մեջ բնավ նկարագրված չեն:

Վիրահատությունը տեղի Է ունեցել փետրվարի 2-ին եւ ընթացել Է 16 ժամ: Այժմ տղան «բացարձակ վերականգնված Է» եւ պատրաստ դուրսգրման: Փոխպատվաստում կատարած վիրաբույժի խոսքով՝ նման վիրահատություն տանելու համար պետք Է շատ ուժեղ բնավորություն» ունենալ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am