Արդեն այժմ փորձեր են արվում ազդելու Եվրախորհրդարանի ընտրությունների վրա. Յունկեր

Armenpress 15:40, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կարծում Է, որ արդեն այժմ փորձեր են արվում ազդելու Եվրախորհրդարանի ընտրությունների վրա, որոնք նշանակված են մայիսի վերջին: Այս մասին նա հայտարարել Է Funke մեդիախմբին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է ապրիլի 22-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես արդեն տեսնում եմ մեքենայությունների միջոցով Եվրախորհրդարանի քվեարկության վրա ազդելու փորձեր»,- պնդել Է Յունկերը: Նրա խոսքով՝ դա տեղի Է ունենում տարբեր կողմերից, ընդ որում «ոչ միայն Եվրամիության սահմաններից դուրս»:

«Նաեւ ԵՄ-ի ներսում պետությունները փորձում են, դիմելով ստահոդ նորությունների, ընտրողների կամքն ուղղորդել որոշակի հուն»,- ասել Է նա: Որպես օրինակ Յունկերը բերել Է Հունգարիան: «Հունգարիայի կառավարությունը պնդում Է, թե ես եմ մեղավոր Եվրոպայի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պառակտման հարցում. մինչդեռ Եվրահանձնաժողովն ամեն ինչ արել Է այդ անդունդը հաղթահարելու համար»,- ասել Է նա: Եվրահանձնաժողովի ղեկավարը հավաստիացրել Է, որ անձամբ կձեռնարկի հնարավոր ամեն ինչ Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ ստահոդ տեղեկատվության տարածում թույլ չտալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am