Զելենսկու շտաբում նշել են այն օրինագծերը, որոնք առաջինն են մտցնելու Ռադա

Armenpress 15:18, 22 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբի ներկայացուցիչ Դմիտրի Ռազումկովը նշել Է այն ութ օրինագծերը, որոնց վրա այժմ աշխատում Է իրենց թիմը, որպեսզի դրանք որքան կարելի Է շուտ մտցվեն խորհրդարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք աշխատում ենք այն օրինագծերի վրա, որոնք Զելենսկու նախագահ դառնալուց հետո խորհրդարան են մտցվելու արագ իրացման համար»-Ռազումկովի խոսքը մեջբերում Է «Գրոմադսկե ՏՎ»-ի («Հանրային ՏՎ») կայքը: Նա նշել Է, որ նախագծերի վրա աշխատել են ինչպես ընտրություններից առաջ, այնպես Էլ աշխատելու են մեկ շաբաթ անց: «Դրանք ժողովրդաիշխանության, ուղղակի ժողովրդավարության նորմերի ընդլայնման, պատգամավորական անձեռնմխելիությունը, նախագահական անձեռնմխելիությունը հանելու մասին, ժողովրդական պատգամավորին հետ կանչելու մասին, դատարանների անձեռնմխելիության մասին եւ պաշտոնազրկման մասին օրինագծերն են, որոնք առաջինն են ներկայացվելու խորհրդարան»,-պատմել Է Ռազումկովը: Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել Է ապրիլի 21-ին: Դրան մասնակցել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ առաջին փուլի առաջատար Զելենսկին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Զելենսկին ընտրությունների առաջատարն Է՝ ընտրողների ձայների ավելի քան 73 տոկոսը հավաքելով արձանագրությունների 97,04 տոկոսի տվյալների ամփոփումից հետո, հաղորդել Է ՌԻԱ նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am