Տուսկը եւ Յունկերը մոտալուտ հանդիպում են ակնկալում Զելենսկու հետ

Armenpress 12:54, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի եւ Եվրահանժնաժողովի ղեկավարներ Դոնալդ Տուսկը եւ Ժան-Կլոդ Յունկերը Վլադիմիր Զելենսկուն հղած համատեղ նամակում նրան շնորհավորել են նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մոտալուտ հանդիպման հույս են հայտնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կցանկանայինք անկեղծորեն նախագահի հաջող պաշտոնավարում մաղթել ձեզ եւ հույս ունենք ձեզ հետ հանդիպել համատեղ համաձայնեցված մոտակա ժամկետում»,-ասված Է նամակում:

Դրանում նաեւ նշվում Է, որ Զելենսկին «կարող Է ակնկալել ԵՄ-ի մշտական եւ հաստատուն աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»: Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել Է ապրիլի 21-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրությունների 97,04 տոկոսի տվյալների ամփոփումից հետո Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հավաքում Է ընտրողների ձայների 73,15 տոկոսը, պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոն՝ 24,52 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am