ԱԺ-ում մեկնարկել է ՏՄՊՊՀ նախագահի ընտրության քվեարկությունը

Armenpress 10:28, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Գեղամ Գևորգյանն է:

Ընտրությունը պատգամավորների կողմից իրականացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am