ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել Է Զելենսկուն ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Armenpress 10:13, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաջողություններ Է մաղթել նրան եւ ընտրությունները կարեւոր փուլ Է համարել Ուկրաինայի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր խոսել Է Ուկրաինայի նախագահ ընտրված Վլադիմիր Զելենսկու հետ եւ շնորհավորել նրան ապրիլի 21-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի առթիվ եւ ընտրությունները կարեւոր փուլ Է համարել Ուկրաինայի պատմության մեջ, նշելով դրանց խաղաղ ու ժողովրդավարական բնույթը»,- նշվում Է մամուլի համար արված հաղորդագրության մեջ: Միացյալ Նահանգների ղեկավարն «ընդգծել Է ԱՄՆ-ի վճռական աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ պատրաստակամություն հայտնել ընտրված նախագահ Զելենսկու եւ ուկրաինական ժողովրդի հետ միասին աշխատել բարեփոխումների իրականացման համար, որոնք կամրապնդեն ժողովրդավարությունը, կբարձրացնեն բարեկեցության մակարդակը եւ արմատախիլ կանեն կոռուպցիան» երկրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am