Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել

Armenpress 00:12, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ը մրցեց Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ և պարտվեց 0:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը թիմի մեկնարկային կազմում չէր, խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին և 5 րոպե անց վնասվածք ստացավ: Ու քանի որ «Ենիսեյ»-ն արդեն կատարել էր բոլոր 3 փոփոխությունները, թիմը հանդիպման մնացած հատվածն անցկացրեց 10 ֆուտբոլիստով:

«Ենիսեյ»-ը մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am