Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին

Armenpress 22:07, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով երկրորդ փուլի նախնական արդյունքներով վստահ հաղթանակ է տանում:

«Ես ցանկանում եմ ընդգծել, որ ոչ ոք նույնիսկ չի կասկածել, որ  անձամբ ես ու իմ ամբողջ թիմը պատրաստ ենք աջակցել նախագահին իր բոլոր որոշումներում,  որոնք կհամապատասխանեն Ուկրաինայի ազգային շահերին և կմոտեցնեն մեզ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին,- ասել է Պորոշենկոն:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am