1000х90.jpg (78 KB)

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը

Armenpress 17:40, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ աջակցություն հայտնելով Շրի Լանկայի ժողովրդին և իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր մկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը:

«Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը:  Շրի Լանկայի կառավարությանը  և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am