Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Armenpress 17:06, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային այդ երկրում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am