Հարցման արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կհավաքի ձայների 71.8 տոկոսը

Armenpress 15:14, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: New Image Marketing Group ընկերւթյան համաուկրաինական exit poll-ի հարցման արդյունքներով Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին կհավաքի ձայների 71.8 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշեկոն՝ 28.2 տոկոսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, ընկերությունը իր կայքում հրապարակել է exit poll-ի մասին անոնսը, սակայն չի ներկայացրել ընտրական տեղամասերում իրականացված հարցման արդյունքները, քանի որ Ուկրաինայի տարածքում մինչև տեղական ժամանակով 20:00-ն գործում է այդպիսի տվյալներ հրապարակելու արգելք: Արգելքը, սակայն, այլ երկրների վրա չի տարածվում: Նշվում է, որ ՌԻԱ նովոստի գործակալությունը հարցման տվյալները ստացել է Ուկրաինայի սամաններից դուրս:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am