1000х90.jpg (78 KB)

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ տարբեր հյուրանոցներում և եկեղեցիներում պայթյուններ են որոտացել. զոհերի թիվը հասել է 160-ի

Armenpress 13:16, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում  Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացած 6 պայթյունի հետևանքով  զոհերի թիվը 160-ի է հասել, տուժածների թիվը՝ 360-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին: 

Նշվում է, որ ընդհանուր առմամբ  6 պայթյուն է որոտացել Կոլոմբոյի 5 աստղանի 3 հյուրանոցներում և  Կոտահենա, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում: 

Նշվում է, որ զոհերի թվում նաև օտարերկրացիներ կան: Պայթյունների վայրերում աշխատում է ոստիկանությունը: «Կոլոմբո» միջազգային օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Երկրի կառավարությունն արտահերթ նիստ է անցկացրել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am