Ավշարում ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 20-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի Խորենացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ավշար գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «Mercedes E350» (վարորդ՝ Է.Շ., ծնված 1980 թ.) և «Reno Clio» (վարորդ՝ Ա.Ղ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները «Reno Clio» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Է.Ա.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: