1000х90.jpg (78 KB)

Երևանում կտեղադրվեն Համբարձում Սայադյանի, Պերճ Զեյթունցյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի և Հրաչյա Թամրազյանի հուշատախտակներ

Armenpress 17:15, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նախատեսվում է տեղադրել ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Համբարձում Սայադյանի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի և բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում:

Նախագծերը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է տեղադրել Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում, Պերճ Զեյթունցյանինը՝ Կասյան փողոց հ. 3 հասցեում, Կարապետ Մելիք-Օհանջանյանինը՝ Կիևյան փողոց հ. 5 հասցեում, Հրաչյա Թամրազյանինը՝ Տերյան փողոց հ. 59 հասցեում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am