1000х90.jpg (78 KB)

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Armenpress 15:50, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 20-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (Գեղարքունիքի մարզի կողմից): «Արմենպրես»-ի մարզային թղթակցի հաղորդմամբ՝ Գեղարքունիքում ձյան շերտի հաստությունն ապրիլի 20-ի առավոտյան հասնում էր մոտ կես մետրի, սակայն օրվա ընթացքում ջերմաստիճանի փոքր-ինչ բարձրացման հետևանքով հասել է 10 սմ-ի: Բոլոր ճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Բերդ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար ավտոճանապարհը դեռևս փակ է:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am