Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ

Armenpress 15:44, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի ռազմական ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի տունը խուզարկելու արդյունքում հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ և տեղական արժույթով միլիարդավոր գումարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Սուդանի լրատվամիջոցներին:

Հաղորդվում է, որ մասնավորապես, իրավապահները հայտնաբերել են 6 մլն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև 5 մլրդ սուդանյան ֆունտ: Ավելի ուշ, հայտնաբերված գումարը փոխանցվել է երկրի Կենտրոնական բանկին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Սուդանի բանակն ապրիլի 11-ին պաշտոնանկ է արել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին: Նախագահի պաշտոնանկությանը նախորդել են Սուդանում տեղի ունեցած բողոքի ցույցերը: Սուդանում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am