ԱՄՆ-ում երկու դպրոցական ձերբակալվել է զանգվածային սպանություն նախապատրաստելու կասկածանքով

Armenpress 15:41, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 14-ամյա դպրոցականների, որոնք կասկածվում են Ֆլորիդայում 9 անձի սպանությունը կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ոստիկանությունը երեխաներին ձերբակալել է ուսուցչուհուց համապատասխան ինֆորմացիա իմանալուց հետո:

Ուսուցչուհին նկատել է դպրոցականների հիստերիկ պահվածքը, երբ նրանք ինչ-որ թղթապանակ էին փնտրում: Ավելի վաղ, նա գտել էր թղթապանակ մի նամակով, որտեղ հիշատակվել էր զենքի մասին: Թղթապանակում եղել է նաև ծրագրված պլանը, թե ինչպես զենք ձեռք բերել, սպանել գրեթե 10 մարդու: 

Իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am