Լիբիայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 220-ի

Armenpress 11:59, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայում, որտեղ Տրիպոլիի շրջանում ընթանում են ռազմական գործողություններ, զոհերի թիվը հասել է 220-ի, 1066 մարդ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Լիբիայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչությունը:  

Ավելի վաղ հաղորդվել էր 205 զոհի և 913 վիրավորի մասին:

«Խաղաղ բնակչության զոհերի թվում կան բժիշկներ, կանայք և երեխաներ»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է կազմակերպության «Թվիթեր»-ի էջում:

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Գեներալ Խալիֆա Հաֆթարն ապրիլի 4-ին իր ուժերին հրաման է տվել հարձակվել Տրիպոլիի ուղղությամբ՝ այն «ահաբեկիչներից ազատագրելու համար»:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am