Ֆելիքս Ցոլակյանը առանձնապես ոգևորված չէ գազի ներտնային սպասարկման գործառույթն ԱԻՆ-ին փոխանցելու հանգամանքով

Armenpress 15:14, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի ներտնային սպասարկման գործառույթն ԱԻՆ-ին փոխանցելու հետ կապված լուրջ քննարկում չի եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մենք առանձնապես ոգևորված չենք եղել այդ հարցով, որ միացվի այդ սպասարկումը ԱԻՆ-ին։ Կարծում եմ, որ մասնավորը բավականին լավ է մատուցում ծառայությունը: Այստեղ մենք որևէ խորացված ուսումնասիրություն չունենք, չեմ կարող ասել, թե ինչ կլինի հետո»,- նշեց Ցոլակյանը։

Նախորդ տարի գազի ներտնային սպասարկման վճարները «Գազպրոմ Արմենիայից» Արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցելու հարցով քննարկումներ էին ընթանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am