1000х90.jpg (78 KB)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է տուրք սահմանել նաև կլինկերի ներկրման համար

Armenpress 12:56, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ պետական տուրք սահմանելու հետ միասին տուրք սահմանել  նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի ներկրման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Ցեմենտի վրա տուրք դնելը ճիշտ է, պետք է նաև կլինկերի վրա տուրք դնել: Որովհետև, զրոյական արդյունք կլինի, եթե մեկ պրոդուկտի վրա մենք հարկ դնում ենք, մյուսի վրա չենք դնում»,- ասաց Մելքումյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am