Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշան Է հանձել գրող Միշել Ուելբեկին

Armenpress 12:10, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող Միշել Ուելբեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից ստացել Է երկրի բարձրագույն պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշան: Ապրիլի 18-ի երեկոյան տեղի ունեցած արարողության մասին ապրիլի 19-ին հայտնել Է France Info ռադիոկայանը: 63-ամյա ֆրանսիացին արժանացել Է շքանշանի ասպետի աստիճանի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուելբեկը նախագահի նստավայր Է ժամանել իր երիտասարդ տիկնոջ եւ մի շարք ընկերների ուղեկցությամբ: Նաեւ արարարողությանը ներկա Էին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը: Հանձնելով բարձր պարգեւը՝ Մակրոնն ընդգծել Է, որ գրողի ստեղծագործությունները «լի են լավագույն ապագայի հույսով»: Ուելբեկն այժմ ամենաթարգմանվող ֆրանսիացի գրողն Է: Նրա «Սերոտոնին» վերջին վեպը, որը լույս Է ընծայվել տարեսկզբին, մեծ հաջողություն ունի նաեւ ֆրանսալեզու երկրներում: Ֆրանս Պրես գործակալության տվյալներով՝ այնտեղ վաճառվել Է գրքի շուրջ 800 հազար օրինակ: Ուելբեկի առաջին գիրքը՝ «Մնալ ողջ» խոհապատումների ժողովածուն, լույս Է տեսել 1991 թվականին, իսկ «Պայքարի տարածության ընդլայնումն» առաջին վեպը հրատարակվել Է 1994 թվականին եւ իսկույն հռչակ բերել հեղինակին: Նրա «Տարրական մասնիկներ» (1998) հաջորդ վեպը նույնպես ուշադրություն Է գրավել: Այդ գրքի համար գրողն արժանացել Է «Նոյեմբեր» ֆրանսիական գրական մրցանակին: Ուելբեկը նաեւ Գոնկուրյան մրցանակի դափնեկիր Է «Քարտեզ եւ տարածք» (2010) վեպի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am