Հայտնի Է դարձել ԱՄՆ-ի հետ միջուկային պատերազմից խուսափելու Ռուսաստանի առաջարկի մասին

Armenpress 10:52, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել Է միջուկային պատերազմը կանխելու համաձայնագիր կնքել, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հրատարակության տվյալներով՝ Մոսկվան փաստաթղթի նախագիծը Վաշինգտոնին Է փոխանցել 2018 թվականի հոկտեմբերին:

Հայտարարության մեջ նշվում Էր, որ միջուկային պատերազմում չեն կարող հաղթողներ լինել, ուստի «այն երբեք չպետք Է սանձազերծվի»: Այդ կապակցությամբ ռուսական կողմն առաջարկել Է ամրագրել միջուկային զենքի ինչպես կանխամտածված, այնպես Էլ պատահական կիրառումը կանխելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Մոսկվան պատասխան Է սպասում արդեն կես տարի: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղարը հրատարակությանը հայտարարել Է, որ Վաշինգտոնն «առաջվա պես հանձնառու Է սպառազինությունների նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելուն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am