Ճապոնական ընկերությունները 1 մլրդ դոլար կներդնեն անվարորդ ավտոմոբիլների զարգացման գործում. Kyodo

Armenpress 10:12, 19 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական մի շարք ընկերություններ մտադիր են շուրջ 1 մլրդ դոլար ներդնել Uber Advanced Technologies-ում՝ նպատակ ունենալով անվարորդ ավտոմոբիլների տեխնոլոգիաների զարգացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտնել Է Kyodo գործակալությունը: Նշվում Է, որ Uber-ի զարգացման գործում ներդրումներ անելու պատրաստ ընկերությունների թվում են SoftBank ճապոնական բջջային օպերատորը, Toyota ավտոարտադրողը եւ ավտոմեքենաների համալրող մասերի Denso մատակարարը: Ընկերություններից յուրաքանչյուրը կներդնի մոտավորապես հավասար միջոցներ: Սպասվում Է, որ գործարքը կավարտվի մինչեւ սեպեմբեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am