1000х90.jpg (78 KB)

Սերբիան երբեք պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ. Դաչիչ

Armenpress 10:01, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիան երբեք սահմանափակիչ միջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ, չնայած իր վրա գործադրվող ճնշմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը ապրիլի 19-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի եւ Սերբիայի բարեկամությունն արդեն ավանդույթ Է: Այժմ մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա են: Ուստի Սերբիան երբեք պատժամիջոցներ կամ որեւիցե սահմանափակիչ միջոց չի կիրառի ՌԴ-ի դեմ. չնայած այն բանին, որ Սերբիայի վրա ուժեղ ճնշում Է գործադրվում»,- ասել Է Դաչիչը: ԱԳ նախարարն ընդգծել Է, որ Եվրամիությանն անդամակցելու Սերբիայի ձգտումը չի խանգարի նրան զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա նշել Է, որ Մոսկվան օգնում Է Բելգրադին՝ պաշտպանելու ազգային շահերը, այդ թվում՝ Կոսովոյի հարցում, եւ «եւ, մեղմ ասած, բնավ կոռեկտ չԷր լինի պատժամիջոցներ սահմանել՝ հետեւելով արեւմտյան երկրներին»,- հայտարարել Է Դաչիչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am