Թրամփն արտասահմանյան հյուրերից առաջինը կայցելի Ճապոնիայի նոր կայսրին

Armenpress 09:58, 19 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցով Ճապոնիայում կգտնվի մայիսի 25-ից 28-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Mainichi-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարը կդառնա առաջին օտարերկրյա հյուրը, որը հանդիպում կունենա գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի հետ նրա գահակալումից հետո, որը տեղի կունենա մայիսի 1-ին:Սպիտակ տունը նույնպես հայտնել Է առաջիկա այցի մասին: «Պետական այցը կամրապնդի սերտ կապերը ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ժողովորդների միջեւ եւ կցուցադրի մեր դաշինքի ու գործընկերության կարեւորությունը»,- նշվում Է հաղորդագրության մեջ:ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը նաեւ հաստատել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Վաշինգտոն առաջիկա այցի վերաբերյալ հաղորդումները:«Նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ու տիկին Ակիե Աբեին Սպիտակ տանը կընդունեն 2019 թվականի ապրիլի 26-27-ին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Սպասվում Է, որ Աբեն եւ Թրամփը կհավաստեն միջազգային հանրակցոթյան կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներն ամբողջությամբ կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի Փհենյանին ստիպեն իրականացնելու լիակատար միջուկազերծում: Նախատեսվում Է, որ Ճապոնիայի վարչապետն ու ԱՄՆ-ի նախագահը կքննարկեն երկու երկրների առեւտրական հարաբերությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am