Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից է

Armenpress 00:06, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի մրցաշարի առաջատարներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում մեկնարկել է Լա Ռոդա միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 16 երկրների 256 շախմատիստ, այդ թվում՝ 13 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:  մրցաշարի երրորդ տուրում Գրիգորյանը հաղթանակ տոնեց Իսպանիան ներկայացնող Սեզար Խիմենեսի  նկատմամբ:

Այժմ Գրիգորյանը մրցաարի առաջատարներից շարքում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am