ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 57 դեպք

Armenpress 21:49, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 12, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, ապօրինի ծառահատման 6, ծեծի 4, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կանխամտածված սնանկության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, անձնական կյանքի մասին գաղտնիք կազմող տեղեկություններ տարածելու, փաստաթղթի կեղծիքի, սպանության սպառնալիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am