Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ

Armenpress 18:04, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը Գարեգին Բաղրամյանին ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 106-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 85, դեմ՝ 20»,- ասաց Հովակիմյանը:

ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am