Լոնդոնում ձերբակալված բնապահպան ակտիվիստների թիվը հասել Է 428-ի

Armenpress 17:39, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կողմից ձերբակալված Extinction Rebellion հասարարական կազմակերպության ակտիվիստների թիվը բողոքի ակցիաների ոչ լրիվ չորս օրվա ընթացքում, որոնք Լոնդոնի փողոցներում անցկացվել են շրջակա միջավայրի աղտոտման դեմ, զգալիորեն գերազանցել Է 400-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին Twitter-ում հայտնել Է Սքոթլենդ-Յարդը: «Թարմացված տեղեկատվություն ձերբակալությունների մասին. առավոտվա 9:30-ի (Երեւանի ժամանակով ժամի 12:30-ի) տվյալներով՝ 428 մարդ Է բերման ենթարկվել Extinction Rebellion-ի ակտիվիստներից»,-ասված Է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ապրիլի 18-ի առավոտյան ակտիվիստները ցույց Էին կազմակերպել Վոքսհոլ կամրջի վրա՝ փակելով նրա երթեւեկելի մասը եւ կամրջի գրեթե ամբողջ լայնքով տարածելով «Կյանք կամ մահ» բանները: Բայց այս բողոքի ակցիան երկար չի տեւել, եւ երթեւեկությունը կամրջի վրա շուտով վերականգնվել Է:

Չնայած բոլոր ջանքերին, որոնք կարգի պահապանները գործադրում են բողոքի ալիքը վերահսկողության տակ առնելու, ցուցարարներին Հայդ-պարկի հյուսիսարեւելյան անկյունում գտնվող Մարմարե կամարի շրջանում կենտրոնացնելու եւ դրանով իսկ կենտրոնական փողոցները նրանց ներկայությունից ազատելու համար, ակտիվիստները շարունակում են արգելափակել քաղաքային չորս գոտի: Դրանք են՝ արդեն հիշատակված Մարմարե կամարը, Խորհրդարանական հրապարակը, Օքսֆորդ-սերքուսը խաչմերուկը՝ Օքսֆորդ-սթրիթ եւ Ռիջենթ-սթրիթ կարեւորագույն առեւտրական փողոցների հատման վայրում, ինչպես նաեւ Վաթեռլոո կամուրջը: Այս բոլոր հրապարակները, խաչմերուկները եւ կամուրջները կարեւորագույն դեր են խաղում Լոնդոնում տրանսպորտային հաղորդակցություններն իրականացնելիս, բայց այժմ դրանք փակ են ավտոմեքենաների երթեւեկության համար, ինչը տրանսպորտային քաոս Է ստեղծում քաղաքի ամբողջ կենտրոնում: Վիճակը փոքր-ինչ մեղմում են մոտեցող զատկական արձակուրդները, որոնցից առաջ եւ որոնց ընթացքում բրիտանացիների զգալի մասը մեկնում Է կարճաժամկետ հանգստի, ուստի մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաների ընդհանուր քանակն այժմ սովորականից ավելի պակաս Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am