1000х90.jpg (78 KB)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ

Armenpress 16:56, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների ճակատագրին և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործընթացներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am