Զելենսկուն երկրորդ փուլում պատրաստ Է աջակցել ընտրողների 73 տոկոսը, Պորոշենկոյին՝ 27 տոկոսը. հարցում

Armenpress 14:55, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեկնածուի ընտրության հարցում կողմնորոշված ընտրողների գրեթե երեք քառորդը պատրաստ Է պաշտպանել Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա ապրիլի 21-ին: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին մտադիր Է քվեարկել իրենց թեկնածուին որոշած ընտրողների 27 տոկոսը: Սրանք են ուկրաինական «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 18-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդ որում՝ նրանց շրջանում, ովքեր մտադիր են գալ ընտրական տեղամաս, Զելենսկու օգտին ձայնը կտա 58 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 22 տոկոսը: Ընդհանուր առմամբ հարցման մասնակիցների 52 տոկոսը պատրաստակամություն Է հայտնել աջակցել Զելենսկուն, 19 տոկոսը մտադիր Է քվեարկել Պորոշենկոյի օգտին, 19 տոկոսը չի կողմնորոշվել, 10 տոկոսը մտադիր չԷ քվեարկել: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Զելենսկին իր մրցակցին գերազանցում Է տարիքային բոլոր կատեգորիաներում: Նա առաջատարն Է Ուկրաինայի արեւելքի, հարավի եւ կենտրոնի բնակիչների շրջանում. իսկ արեւմուտքում երկու թեկնածուների դիրքերը գրեթե հավասար են: Ուսումնասիրությունն անցկացվել Է ապրիլի 12-ից 16-ը: Հարցմանը մասնակցել Է 3 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1,8 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am